Ոճային. Եվա Զոհրաբյանի լուքը

18:48   13 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Eva Zohrabyan.JPG (215 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի ու կաշվե բաճկոնի հետ։ Դերասանուհին երկարաճիտներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական է դարձրել վառ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Գեղեցիկ, ինչպես միշտ»։

View this post on Instagram

A post shared by Eva Zohrabyan (@evazohrabyan___)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Եվայի հարսանեկան արարողության ընթացքում։ «Սա մեր երջանիկ և անմոռանալի օրն էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝անկեղծ, ուժ տվող խոսքերի համար: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում այս օրը լինի պայծառ, ուրախությունով լի, երջանիկ օր, ինչպես իմն էր: Ես այնքան շնորհակալ եմ մեր ապրած ամեն վայրկյանի համար: Օրվա ամեն մի պահը լցված էր ջերմությամբ, շնորհիվ մեր կողքին գտնվող սրտացավ ընկերների և հարազատների: Սիրում եմ Ձեզ շաաաատ», - հրապարակումը մակագրել էր Եվա Զոհրաբյանը։



© NEWS.am STYLE