«Գինիներ, որոնք «բնավորություն» ունեն». Forbes-ի հոդվածը Հայաստանում գինեգործության մասին

20:39   13 դեկտեմբերի, 2021

Հայաստանը գինու փոքր, բայց հին երկիր է։ «Forbes» հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է երկրում խմիչքի արտադրությանը՝ նշելով, որ տարածաշրջանում՝ Հայաստանում եւ Վրաստանում, գինի առաջին անգամ պատրաստվել է 8000 տարի առաջ։

«Հիմա երկրի գինիները գնահատվում են աշխարհում։ Ծավալները համեմատաբար փոքր են, եւ մենք չենք խոսում ցածր արժեք ունեցող գինիների մասին։ Արտադրողները կենտրոնանում են որակյալ գինիների վրա, որոնք «բնավորություն» ունեն»,- նշում է պարբերականը։

Forbes-ը նշել է, որ Հայաստանը խաղողագործական չորս հիմնական շրջանում ունի, որոնցից ամենահայտնին Վայոց Ձորն է։ Հենց այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին մառաններից մեկը՝ 6000 տարվա պատմություն ունեցող։



© NEWS.am STYLE