10:45 14 դեկտեմբերի, 2021Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արմինկան դասական հագուստ է կրում՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Մի խնդրանք ունեմ ձեզ: Մեկնաբանություններում գրեք, թե ինչպիսին եք տեսնում (ճանաչում) ինձ: Շատերի համար ես ինքնահավան եմ։ Իսկ ձեզ համար՝ ինքնա․․․? Միայն անկեղծ»,- հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել երգչուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր` ծաղկեփնջերով շրջապատված։ Արմինկան սեւ զգեստ էր կրում եւ արձակել էր մազերը։ «Ծաղիկների աշխարհում»,- մեկնաբանություններում գրել էր նա։