«Տիկնիկ». ինչ զգեստ է ընտրում Զարուհի Բաբայանը բեմական կերպարի համար

15:42   14 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Zaruhi Babayan.JPG (194 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որը զարդարված է հետաքրքիր գոտով։ Զարուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել երգչուհուն․ «Շքեղ», «տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ «Մի տեսակ ուրիշ տրամադրություն», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE