«Մանկական Եվրատեսիլ 2021». Հայաստանը ներկայացնող Մալենան ելույթ կունենա իններորդը

11:27   14 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին Հայաստանը ելույթ կունենա իններորդը։ Մրցույթին մասնակցում է 19 երկիր․ երկրները, որոնք հանդես կգան առաջինն ու վերջինը, ընտրվել են պատահականության սկզբունքով։ Մրցույթը կբացի Գերմանիային, կեզրափակի Պորտուգալիան, հայտնում է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։

Պատահականության սկզբունքով է ընտրվել նաեւ, թե որ համար ներքո հանդես կգա Ֆրանսիան․ երկրի ներկայացուցիչը ելույթ կունենա տասներեքերորդը։ Մյուս երկրների ելույթների հաջորդականությունը որոշվել է Եվրոպական հեռարձակողների միության եւ «France Télévisions»-ի կողմից՝ հետաքրքիր շոու կազմակերպելու նպատակով։  

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան Փարիզում կկատարի «Քամի-քամի» երգը։ Հայաստանի պատվիրակը մրցույթի պաշտոնական կայքում շարունակում է գլխավորել առցանց քվեարկությունը։



© NEWS.am STYLE