Իլյա Սոբոլեւը Կարեն Ադամյանին պատմել է թեմաների մասին, որոնց վերաբերյալ արգելված է կատակել «ТНТ»-ի հայտնի նախագծում

17:12   14 դեկտեմբերի, 2021

Կատակերգու Իլյա Սոբոլեւը բլոգեր Կարեն Ադամյանին տված հարցազրույցում պատմել է «Прожарка» շոուում կատակների արգելված թեմաների մասին․ նախագիծը եթեր է հեռարձակվում «ТНТ»-ով եւ «ТНТ4»-ով։ Հաղորդումը վարող Սոբոլեւի խոսքով՝ որոշ հյուրեր հումորիստներին խնդրել են չանդրադառնալ ընտանիքի ու կրոնի թեմաներին։

Ադամյանը զրուցակցին հարցրել է՝ արդյոք հաղորդման հյուրերը պայմանավորվածություն ձեռք են բերում թեմաների մասին, որոնց վերաբերյալ շոուի մասնակիցները չպիտի կատակեն։ Սոբոլեւը դրական պատասխան է տվել եւ նշել այդպիսի թեմաների օրինակներ։ «Որոշները արգելքներ դնում են։ Օրինակ՝ կրոն, ընտանիք»,- ասել է կատակերգուն։

YouTube-յան շոուի հաղորդավարը նաեւ նշել է, որ իր տեղեկություններով՝ ռեփեր Տիմատին «Прожарка» հաղորդմանը մասնակցելու առաջ կատակերգուն խնդրել է չկատակել իր ընտանիքի մասին։ Սոբոլեւը համաձայնել է նրա հետ՝ նշելով, որ նախագծի հյուրերից յուրաքանչուրն իր տաբուներն ունի։

«Прожарка» հաղորդումը թողարկվում է 2018թ․-ից։ Յուրաքանչյուր թողաղրկման ընթացքում հումորիստների խումբը ծաղրում է հաղորդման հյուրին։ Հաղորդման ընթացքում հաճախ դաժան կատակներ են հնչում հերոսների արտաքինի, ռասայի եւ ինտելեկտի մասին։ Տարբեր տարիներին շոուի հյուրերն են եղել կատակերգուներ Գարիկ Մարտիրոսյանն ու Սեմյոն Սլեպակովը, բլոգերներ Դանյա Միլոխոինն ու Դանիլա Պոպորեչնին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենիա Սոբչակն ու Օլգա Բուզովան, ռեփերներ Բաստան եւ Տիմատին։

 

 



© NEWS.am STYLE