Հրապարակվել է «Ֆանտաստիկ գազաններ․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի թրեյլերը

22:12   14 դեկտեմբերի, 2021

Warner Bros. ստուդիան հրապարակել է «Ֆանտաստիկ գազաններ․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի առաջին թրեյլերը։ Ըստ սյուժեի՝ Ալբուս Դամբլդորը կախարդ Նյուտ Սալամանդերին խնդրում է ղեկավարել թիմը, որը պետք է վտանգավոր առաքելություն կատարի ընդդեմ սեւ կախարդ Գելերտ Գրին դե Վալդի, որը ցանկանում է գրավել աշխարհը։

Թրեյլերում հնարավոր է կադրեր տեսնել Մադս Միկելսենի մասնակցությամբ, որը նախագծում փոխարինել է Ջոնի Դեփին եւ կատարել Գրին դե Վալդի դերը։ Ժապավենում նաեւ նկարահանվել են Էդի Ռեդմեյնը, Ջուդ Լոուն, Էզրա Միլերը եւ այլք։ Ժապավենի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2022թ․-ի ապրիլի 15-ին։

Ֆիլմի վրա աշխատել է ռեժիսոր Դեւիդ Յեյթսը՝ «Ֆանտաստիկ գազանների» նախորդ երկու մասերի ռեժիսորը։ Նա նաեւ չորս ֆիլմ է նկարահանել Հարի Փոթերի արկածների մասին։ Սցենարը գրել են Ջոան Ռոուլինգի եւ Սթսիվեն Քլովզը, որը մասնակցություն է ունեցել Հարի Փոթերի մասին գրեթե բոլոր ֆիլմերի ստեղծմանը։

 Ըստ Buro24/7-ի նյութերի



© NEWS.am STYLE