Հարավկորեական BTS խմբի մասնակիցը գերազանցել է Գինեսի երկու ռեկորդները

23:12   14 դեկտեմբերի, 2021

Հարավկորեական BTS խմբի մասնակից Կիմ Թհեհենը (ավելի հայտնի է որպես Վի) երկու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ անձնական հաշիվ բացելով Instagram-ում:

Դեկտեմբերի 13-ին Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է, որ BTS-ից Վին գերազանցել է համաշխարհային ռեկորդները՝ կարճ ժամանակում հավաքելով 1 միլիոն եւ 10 միլիոն բաժանորդ Instagram-ում: 1 միլիոն բաժանորդ է հայտնվել նրա օգտահաշվի բացումից ընդամենը 43 րոպե անց, իսկ 10 միլիոն՝ ընդամենը 4 ժամ 52 րոպեի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սկզբին սոցիալական ցանցում առաջխաղացման արագության ռեկորդը պատկանում էր Հարավկորեական NCT բոյբենդից Moon Taeil-ին: Դրանից առաջ տիտղոսի դափնեկիրներ են դարձել 33-ամյա բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինտը («Քաղաքային լեգենդներ», «Սպասուհիով տուն», «Ամերիկյան հայրիկ»), որը հայտնի է «Հարի Փոթեր» կինոֆրանշիզայում Ռոն Ուիզլիի դերով, եւ հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Էնիսթոնը։



© NEWS.am STYLE