23:41 14 դեկտեմբերի, 2021Այսօր դերասանուհի Էվա Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով Էվան նոր ֆոտոշարքից կադրեր է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի, ուլտրակարճ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ ու ընդգծված շպարին։ «Այս տարին միակն էր, որ տվեց հնարավորություն խաղալու թվերի հետ այնպես, որ ստացվի իմ հաջողակ թիվը 13-ը։ Ինձ ամենուրեք հետապնդող խորհրդավոր, հետաքրքիր այս 13-ը ինձ հուշում է, որ ամեն բան հիասքանչ է լինելու», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բլուզի հետ։ Էվան արձակել էր մազերը, երկարաճիտներ ընտրել։ «Արեւը միշտ ճանապարհ է գտնում մեզ հասնելու»,- հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարները՝ tesak_studio