«Ես դեռ կխմեի»․ Բեն Աֆլեքն անկեղծ պատմել է Ջենիֆեր Գարների հետ հարաբերությունների մասին

16:12   15 դեկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը Howard Stern-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ջենիֆեր Գարների հետ ամուսնությունը շատ անհաջող է եղել: Աֆլեքը խոստովանել է, որ իրեն զգացել է ինչպես թակարդում եւ դրա պատճառով սկսել է խմել:

gettyimages-1204575731-612x612.jpg (27 KB)

«Ես, ասես, թակարդում լինեի։ Եթե մենք չբաժանվեինք, ես կշարունակեի խմել։ Հնարավոր է, որ մենք նույնիսկ կռվեինք միմյանց հետ, քանի որ անտանելի էր կողք կողքի գտնվելը», - խոստովանել է Բենը ։

49-ամյա Աֆլեքն ալկոհոլի դեմ բուժման կուրս է անցել մասնագիտացված կլինիկայում 2018 թվականին: Իր կնոջից նա բաժանվել է 2015-ի հունիսին՝ իրենց հարսանիքի տասնամյա տարեդարձի հաջորդ օրը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են 2018 թվականի նոյեմբերին:

gettyimages-1203821924-612x612.jpg (46 KB)

«Մենք երկար ժամանակ փորձում էինք մեր ամուսնությունը կատարյալ դարձնել, որպեսզի օրինակ դառնանք մեր երեխաների համար, բայց մեզ մոտ ոչինչ չէր ստացվում։ Հենց այդ պատճառով էլ մենք ամուսնալուծվեցինք։ Երեխաներին առանց դրա էլ դժվար է, չէ որ նրանց մայրն ու հայրը հայտնի մարդիկ են», - պատմել է դերասանը։

Ավելի վաղ Բենը Ջենիֆեր Լոպեսի հետ վերամիավորումն անվանել էր «սիրո մեծ պատմություն»: Զույգը միավորվել է անցած տարվա գարնանը՝ բաժանումից գրեթե 20 տարի անց։



© NEWS.am STYLE