Tik Tok-ը հրապարակել է 2021 թվականի ամենահայտնի երգը

18:12   15 դեկտեմբերի, 2021

TikTok սոցցանցի ամենահայտնի թրեքն անցնող տարում դարձել է բրիտանացի կատարողներ Tion Wayne-ի եւ Russ Millions-ի Body կոմպոզիցիան: Այս երգի հիման վրա օգտատերերի կողմից ստեղծվել է ավելի շատ տեսահոլովակ, քան մյուսները:

Ինչպես հայտնել է ВВС-ն, #bodyremix հեշթեգը հավելվածում ավելի քան 200 մլն դիտում է հավաքել: Body-ին նաեւ առաջին երգն է մարզումների համար, որը Մեծ Բրիտանիայի պաշտոնական չարթում զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականը։

Առաջատարների եռյակում են նաեւ Sam Smith-ը՝ Like I Can ստեղծագործությամբ եւ Pinkpanthers-ը՝ Just For Me երգով: Վերջին կատարողը խոստովանել է, որ Tik Tok-ն օգտագործում է որպես թեստային հարթակ: Նա երաժշտությունից մի փոքր հատված է հրապարակում, եւ եթե այն դուր է գալիս օգտվողներին, ձայնագրում է ամբողջական տարբերակը:

Աղբյուրը՝ МК



© NEWS.am STYLE