«Ցուրտ Լոս Անջելես»․ Անի Երանյանի լուսանկարն ԱՄՆ-ից

19:51   15 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

267404718_260841832629061_8868230036228306982_n.jpg (46 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին կրում է հուդի, փքաբաճկոն, սպորտային գլխարկ։ Անին առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա հեշթեգերում անգլերեն լեզվով գրել է․ «Ցուրտ Լոս Անջելես»։

Հիշեցնենք, որ օրե առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ բլուզ, վառ երանգի վերնազգեստ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE