«Գեղեցկուհի»․ Հրաչուհի Ութմազյանի ձմեռային լուքը

21:39   15 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային կերպարում։

266335808_135236288905360_8636371917502287774_n(1).jpg (256 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Հրաչուհին կրում է մոխրագույն վերարկու, ինչը համադրել է շագանակագույն շարֆի հետ։ Հաղորդավարուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նրա հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցկուհի»։

Hrachuhu Utmazyan.JPG (217 KB)

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Հրաչուհին սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE