«Մանկական Եվրատեսիլ 2021». Հայաստանի պատվիրակ Մալենայի առաջին փորձը (վիդեո)

10:00   16 դեկտեմբերի, 2021

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մալենան Փարիզում անց է կացրել առաջին փորձը։ Տեսագրությունը հրապարակել է մրցույթի պաշտոնական կայքը։ Մրցույթի բեմում Հայաստանի պատվիրակ Մալենան կկատարի «Քամի-քամի» երգը։

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը կկայանա դեկտեմբերի 19-ին։ Մալենան ելույթ կունենա իններորդ համարի ներքո։

Ի դեպ, Հայաստանի պատվիրակը մրցույթի պաշտոնական կայքում շարունակում է գլխավորել առցանց քվեարկությունը։



© NEWS.am STYLE