Զգեստի պատճառով քննադատել են «Միսս տիեզերք» մրցույթում Ճապոնիայի ներկայացուցչին

11:12   16 դեկտեմբերի, 2021

«Միսս տիեզերք» մրցույթին Ճապոնիայի ներկայացուցիչ Յուրի Վատանաբեի կերպարը քննադատել են կայսերական ընտանիքի խորհրդանիշների պատճառով, հայտնում է Japan Today-ը։

Ցուցադրություններից մեկի համար նա «ննջեցյալների կիմոնո» է կրել, որը զարդարված էր քրիզանթեմի տեսքով գոտով՝ կայսերական ընտանիքի խորհրդանիշը։ Զգեստը ստեղծել է դիզայներ Ավիադ Արիկ Հերմանն Իսրայելից։ Զգեստն առաջին անգամ ցուցադրել են YouTube-ով։  

«Մարդը, որը զգեստի դիզայնի հեղինակն է, իմ կարծիքով, ծանոթ չէ Ճապոնիայի հետ։ Այլ երկրի մշակույթի իմացությունն ու հարգանքը մյուսների նկատմամբ ամեն ինչի հիմքն է»,- մեկնաբանել է օգտատերերից մեկը։

Մասնագետները կարծում են, որ կիմոնոյի այդ տեսքսը վիրավորում է երկրի բնակիչներին։ Բացի այդ՝ մասնակցին քննադատել են նաեւ կրծքի հատվածում դաջվածքի համար, որը եւս տաբու է համարվում։

Լուսանկարը՝ Reuters/ Ronen Zvulun

 



© NEWS.am STYLE