Ոճային զգեստ ու աքսեսուարներ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը

13:45   16 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Iveta Mukushyan.JPG (223 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան պուտավոր զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացնում են ոճային աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու երգչուհուն դրական խոսքեր ուղղել․ «Գեղեցկուհի»։

oHWt0mcrJdY.jpg (170 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Իվետան արձակել էր ալիքավոր մազերը, նախընտրել վառ ու արտահայտիչ շպար։

 



© NEWS.am STYLE