Պրեմիերա, նոր ձեւաչափ. FAINA ապրանքանիշը ներկայացնում է ամանորյա հավաքածուն (ֆոտո, վիդեո)

22:00   16 դեկտեմբերի, 2021

Դիզայներ Ֆաինա Հարությունյանի թիմն իր նոր՝ «NY22» ամանորյա հավաքածուն որոշել է ներկայացնել բոլորովին նոր՝ վիդեո ցուցադրության ձեւաչափով։

Ցուցադրությանը կարող եք հետեւել հենց հիմա՝ FAINA բրենդի Facebook-յան էջում եւ նորաբաց YouTube-յան ալիքում։ Շոուի հեղինակները պնդում են, որ սա նոր խոսք է հայկական նորաեւության ոլորտում՝ նորարական նախագիծ, որը մասշտաբայանության իմաստով նախադեպը չունի։ Բացի այդ՝ այն խոստանում է ինտրինգներ ու անակնկալներ։ Իսկ ի՞նչ Նոր տարի առանց այդ ամին։

IMG_5471.jpg (168 KB)

Շոուի բեմադրող ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, որը նաեւ Հանրային Հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» միջազգային մեգանախագծի եւ այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնող Մալենայի «Քամի-Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորն է։ Նկարահանման գլխավոր օպերատորն Արտյոմ Աբովյանն է։ Դիմահարդար Ագա Քանքանյանն իր թիմի հետ եւս մասնակցել է նախագծին։

IMG_5805.jpg (179 KB)

Ֆաինան ու նրա թիմը դեռ սեպտեմբերից են սկսել աշխատել հավաքածուի եւ նախագծի շուրջ։ Մի քանի ամսվա մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել այս վառ շոուն, որում ներկայացված են երեկոյան եւ շքեղ, միեւնույն ժամանակ իրական կյանքում կրելու տեսանյունից պրակտիկ զգեստներ։ Գույները, կտորները եւ հագուստի ոճն ընտրված են այնպես, որ յուրաքանչյուր կին եւ աղջիկ այն կրելիս իրեն յուրատիպ, ինքնավստահ եւ կանացի զգա։

IMG_5826.jpg (179 KB)

Բրենդի ներկայացուցիչները նշում են՝ մոդելների ընտրության հարցում եւս նոր մոտեցումներ են ցուցաբերվել։ Հրավիրվել են հանրությանն անծանոթ աղջիկներ, որպեսզի դիտորդների ուշադրությունը կենտրոնացած լինի հագուստի եւ ոչ թե անձանց վրա։ 

Դիտում ենք։ 

 IMG_5914.jpg (307 KB)

IMG_5950.jpg (162 KB)

IMG_6022.jpg (162 KB)

IMG_6343.jpg (296 KB)

IMG_6368.jpg (153 KB)

IMG_6415.jpg (170 KB)

IMG_6432.jpg (171 KB)

 



© NEWS.am STYLE