«Մանկական Եվրատեսիլ 2021». Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակն ավելի քան երեք միլիոն դիտում ունի

13:08   16 դեկտեմբերի, 2021

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի տեսահոլովակը մրցույթի մասնակիցների ցանկում առաջատար է դարձել․ երաժշտական տեսահոլովակները հրապարակվել են մրցույթի YouTube-յան ալիքում։ «Քամի-քամի» երգը լսել են ավելի քան երեք միլիոն անգամ։

Երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն (Tokionine) է։ Խոսքերի հեղինակները Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մելանեն եւ Դավիթ Ծերունյանն են։ Ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենան ելույթ կունենա իններորդը։ 2020թ․-ին երկրում ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը չեղարկել է Հայաստանի մասնակցությունը մրցույթին։

«Մանկական Եվրատեսիլ» 19-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանիսիայի մայրաքաղաք Փարիզում ՝ «La Seine Musicale» երաժշտական համալիրի բեմում։



© NEWS.am STYLE