«Ձեզ երջանկություն եմ մաղթում». Մարգարիտա Պոզոյանի սպորտային լուքը

16:44   16 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Margarita Pozoyan.JPG (213 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Երգչուհին հավաքել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին երջանկություն է մաղթել՝ հարցնելով, թե ինչ է երջանկությունը նրանց համար։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին, որը բնակվում է Ռուսաստանում, մուգ գույնի հագուստ էր կրում՝ վերնաշապիկ, տաբատ։ Երգչուհին արձակել էր մազերն ու հագուստի երանգի դիմահարդարում ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գոտի, վզնոց, խոշոր ականջօղեր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել Մարգարիտային․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE