Քանյե Ուեսթը պատմել է անօթեւան դառնալու եւ իր տները եկեղեցիների վերածելու ծրագրերի մասին

16:12   16 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջերս անունը փոխել է Յեի, հարցազրույց է տվել նկարիչ Թինո Սեգալին, որում պատմել է ապագայի իր ծրագրերի մասին։ Զրույցը տեղի է ունեցել նախքան Վիրջիլ Աբլոյի՝ երաժիշտի մտերիմ ընկերոջ մահը, հայտնում է The Flow-ն։

«Մենք ապրում ենք կապիտալիզմի կանոններով։ Դա սպանում է մեզ։ Ժամանակն է փոխել դա։ Մեկ տարի անց ես պատրաստվում եմ անօթեւան դառնալ։ Ցանկանում եմ բոլոր տները, որոնք պատկանում են ինձ, եկեղեցիների վերածել։ Մենք ապաստան ենք ստեղծում, ուր ուրախ կլինենք տեսնել յուրաքանչյուրին։ Դա պետք նման լինի նկարիչների միության։ Այդ ապաստաններում ուտելիքը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին»,- հայտարարել է ռեփեերը։

Քանյեն նաեւ պատմել է, թե ինչու է պատրաստվում կազմակերպել The Funeral Rehearsal of Kanye West-ը («Քանյե Ուեսթի հուղարկավորության փորձը»)։ «Դա Քանյե Ուեսթի մահվան մարմնավորումն է։ Դա էգոյի մահն է, որը մեզ բաժանում է։ Ինձ թույլ տվեք սկսել ինքս իմ պանությունից։ Որքան քիչ լինեմ ես, այնքան շատ տարածություն կլինի Աստծո համար»,- ասել է Ուեսթը։

 



© NEWS.am STYLE