Ջենիֆեր Լոպեսին զայրացրել է սիրելիի՝ Բեն Աֆլեքի հարցազրույցը նրա նախկին կնոջ մասին

17:12   16 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Ջենիեր Լոպեսին զայրացրել է ընկերոջ՝ Բեն Աֆլեքի հարցազրույցիը։ Հովարդ Սթերնթերի ռադիոշոուի ընթացքում դերասանը նշել էր, որ իր ալկոհոլիզմի պատճառը Ջենիֆեր Գարնեիր հետ ամուսնությունն է եղել։

Հարցազրույցը սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ծայրահեղ բացասական արձագանք է առաջ բերել։ Մարդիկ անազնիվ էին համարել Աֆլեքի կողմից այդ կերպ արտահայտվելը Գարների հասցեին, որը նրան օգնել էր պայքարել ալկոհոլային կախվածության դեմ։

«Բեն Աֆելքը, նախկին հավատարիմ կնոջը, որը պաշտպանում էր իրեն, մեղադրելով իր հարբածության համար, ցույց է տվել, որ նարցիս է ու անբան, որն իրեն ավելի շատ է սիրում, քան իր կյանքում եղած Ջենիֆերներից յուրաքանչյուրին»,- արձագանքել էր բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը։

«Լոպեսը զայրացած է։ Նա ներքաշվել է այս ամենում, քանի որ հանդիպում է Ալֆեքի հետ։ Նա չի ցանկանում գործ ունենալ դրա հետ․․․ Նա ծանոթացել է Ջենիֆեր Գարների հետ։ Փորձում է ավելի լավ ճանաչել նրա ու Բենի երեխաներին։ Դա անխոհեմ ու անքաղաքավարի է Աֆլեքի կողմից»,- Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրը պատմել է Page Six-ին։

Աղբյուրը՝ Fakty.ua

 



© NEWS.am STYLE