20:43 16 դեկտեմբերի, 2021Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Սոնան այն համադրել է բաց գույնի երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նուրբ աքսեսուար ընտրել։ Երգչուհին, որն օրերս նշել է ծննդյան օրը, մեկնաբանություններում գրել է․ «Դանդաղ մոտենում եմ 30-ին»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Սոնան արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կադրերն արվել էին Ակպրոպոլիսում։