21:47 16 դեկտեմբերի, 2021Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ պիջակի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը մեծացնում է երկու որդիներին։ Հռիփսիմեն դասական կերպարում էր․ նա սեւ զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր էին գրել․ «Հիանալի զույգ»։