Ավստրալիայում թռչունների երգեցողությամբ ալբոմը չարթում առաջ է անցել Մրայա Քերիից եւ The Weeknd-ից

19:13   16 դեկտեմբերի, 2021

Ավստրալիայում թռչունների երգեցողությամբ ալբոմը չարթում գերազանցել է ABBA-ի, Մրայա Քերիի եւ The Weeknd-ի ցուցանիշները, հայտնում է ABC News-ը։

Songs of Disappearance («Անհետացման երգեր») սկավառակն ամբողջությամբ կազմված է անհետացման եզրին գտնվող ավստրալական թռչունների երգերից։ Ալբոմը ոգեշնչված է անհետացող թռչունների մասին «BirdLife Australia» կազմակերպության զեկույցից։

Սկավառակը ձայնագրել է Դեւիդ Ստյուարդը, որը 40 տարի շարունակ ճամփորդել է Ավստարալիայում եւ հավաքել բնության ձայները։ Նրա կողմից ձայնագրած «Songs of Disappearance» սկավառակի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն «BirdLife Australia» կազմակերպությանը, որը զբաղվում է թռչունների անհետացող տեսակների պահպանմամբ։  



© NEWS.am STYLE