Բաստայի նախկին պրոդյուսերը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել

20:11   16 դեկտեմբերի, 2021

Ռեփեր Բաստայի (իսկական անունը՝ Վասիլի Վակուլենկո) նախկին պրոդյուսերը, որը նաեւ  մոսկովյան գիշերային ակումբի եւ «Газгольдер» ձայնագրող ընկերության հիմնադիրներից մեկն է՝ Եվգենի Անտոմոնին, դատապարտվել են երեք տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ վկայակոչելով Դորոգոմիլովսկի շրջանային դատարանին։

Դատարանը գործարարին երկու տարով զրկել է կոմերցիոն կազմակերպություններում կառավարող գործառույթներ իրականացնելու իրավունքներից։ Բաստայի նախկին պրոդուսերի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը փոխվել է կալանքով։

Անտիմոնիի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է «Кружка» ապրանքանշանի պատճառով։ Ըստ մեղադրանքի՝ առանց «Бинертон-Ка» ընկերության իր գործընկերների իմացության  ապրանքանշանը վաճառել է իր մեկ այլ ընկերության՝  «Рамш»-ին, 2019թ․-ին գրում էր «Baza» ալիքը։ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» պնդում է, որ Անտիմոնին ապրանքանշանը վաճառել է «խորհրդանշական 100 ռուբլիով»։ Լրատվամիջոցները նշում էին, որ ապրանքանշանի իրական արժեքը 150 միլիոն ռուբլի է։



© NEWS.am STYLE