Ինչպիսի պայուսակներ համադրել փքաբաճկոնների հետ․ ոճային տարբերակներ (ֆոտո)

14:14   19 դեկտեմբերի, 2021

Կաշվե փքաբաճկոնի հետ համադրություն

403016aeb3add467174d01107d05def4_cropped_666x999.jpg (104 KB)

Եթե դուք ունեք կաշվե փքաբաճկոն կամ պիջակ, ապա նորաձեւ աութֆիթ ստանալու համար կարող եք փորձարկումներ անել ֆակտուրաների հետ։ Օգնության կհասնի տվիդե, թավշյա կամ կաշվե պայուսակը։ Կերպարին համեմունք ավելացնու համար ընտրեք ծավալուն շղթայով մոդելներ։ Ինչ վերաբերում է աքսեսուարի գույնին, ապա խորհուրդ կտանք այն համադրել վերնազգեստի գույնի հետ․ այդպես կերպարը կդառնա ավելի ներդաշնակ եւ ամբողջական։ Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել արհեստական մորթուց պատրաստված պայուսակներին, որոնք կաշվե բաճկոնով կերպարն ավելի հարմարավետ են դարձնում:

Օվերսայզ փքաբաճկոնի հետ համադրություն

cc4ead9c83a2b80434a7dbedb3e59ba9_cropped_666x999.jpg (114 KB)

Օվերսայզ փքաբաճկոնի տարբերակում պայուսակը պետք է ամբողջացնի կերպարը, այդ իսկ պատճառով ավելի լավ է նախապատվություն տալ հստակ երկրաչափական ձեւավորում ունեցող մոդելներին։ Իդեալական ընտրություն կլինի հարթ կամ ասեղնագործված պայուսակը․ դրանք աութֆիթին կավելացնեն դինամիկության եւ կդարձնեն ավելի հետաքրքիր: Բացի այդ, 2022 թվականին օվերսայզ փքաբաճկոնի հետ կարելի է համադրել կաշվե փքված մոդելի պայուսակը։ Բայց մի ընտրեք չափազանց մեծ պայուսակ, հակառակ դեպքում լուքը կլինի շատ ծավալուն եւ ծանրաբեռնված։

Սպիտակ փքաբաճկոնի հետ համադրություն

ade8df8cbbc313b576c02fad60c13236_cropped_666x944.jpg (77 KB)

Սպիտակ փքաբաճկոնի հետ իդեալական կահամադրվի սեւ կաշվե կամ թավշյա պայուսակը։ Հարմար են  կառուցվածքային նյութից պատրաստված շոփերները, խոշոր, ինչպես նաեւ կոշտ շրջանակով ուղղանկյուն պայուսակները։

Մոխրագույն փքաբաճկոնի հետ համադրություն

d4cd7a77f4353161674fb2969c42e0f8_cropped_666x999.jpg (110 KB)

Մինիմալիստական հագուստի երկրպագուները պետք է այս տարբերակը լավ հիշեն: Մոխրագույն փքաբաճկոնի հետ կատարյալ համադրվում է համեստ դեկորով կաթնագույն պայուսակը։ Ինչ վերաբերում է ձեւին եւ չափին, ապա կարճ փքաբաճկոններին կսազեն միջինբ պայուսակները։ Եթե երկար մոխրագույն փքաբաճկոնի համար եք պայուսակ ցանկանում ընտրել, ապա ուշադրություն դարձրեք տոուտներին, հաստ կաշվե շոփերներին, ինչպես նաեւ միջին չափսի կրոս-բոդիներին։

Ծավալուն փքաբաճկոնի հետ համադրություն

c2d1cf26ece6d93760d3b8c64995beb3_cropped_666x999.jpg (145 KB)

Ծավալուն փքաբաճկոնի տարբերակում պայուսակը պետք է «հավաքի» կերպարը։ Հետեւաբար, մենք պետք է ինչ-որ բան շեշտադրենք։ Ամենահաջող տարբերակներից մեկը փափուկ կառուցվածքի պայուսակն է։ Որպեսզի լուքն ավելի թեթեւ լինի այն ընտրեք վերնազգեստի գույնի։ Եթե հակառակը, ապա  ուշադրություն դարձրեք փափուկ պայուսակներին, որոնք ունեն զանգվածային շղթա։

Սպորտային փքաբաճկոնի հետ համադրություն

b4bef6a787e6d1427e99483087bf70ff_cropped_666x956.jpg (140 KB)

Ինչպիսի պայուսակ է գնել 2022թ․-ի ձմռանը՝ սպորտային փքաբաճկոնի հետ համադրելու համար։ Այստեղ տարբերակները շատ են, այնպես որ կարելի է ընտրություն կատարել։ Օրինակ, դա կարող է լինել նեյլոնե բագետ-պայուսակը, կիսալուսնի ձեւով մոդելը, ինչպես նաեւ փոքր պայուսակ՝ կարճ բռնակներով, որը լավ է պահում ձեւը: Ուշադրություն դարձրեք լուսանկարի կերպարին․ դասական պայուսակը հիանալի համադրվում է սպորտային փքաբաճկոնի հետ։

Սեւ փքաբաճկոնի հետ համադրություն

e26639ae1b16ad6973b15f2c8fc80326_cropped_666x833.jpg (131 KB)

Սեւ փքաբաճկոնը ձմեռային սեզոնի ամենատարածված վերնազգեստն է: Այն բազմակողմանի է, ամեն ինչի հետ համադրվում է եւ ավելի գործնական է, քան թեթեւ մոդելները։ Ավելի ծավալուն տեսք չունենալու համար առաջարկում ենք այն համադրել միջին չափսի կաշվե պայուսակի հետ։ Ամենահարմար տարբերակը լակոնիկ մոդելի, հարթ ֆակտուրայով, առանց դեկորների պայուսակի ընտրությունն է։  Այն չի ծանրաբեռնի լուքը։ Գույներից ընտրեք սեւ, կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն։ Դրանք առավել հաջող են համադրվում սեւ բաճկոնի հետ: Նման պայուսակները հիանալի տարներակ են կապույտ փքաբաճկոնի համար։

 

Աղբյուրն ու լուսանկարները՝ Cosmo



© NEWS.am STYLE