Հայ դաշնակահարը հաղթել է ԱՊՀ երկրների XV երիտասարդական Դելֆյան խաղերում

11:13   17 դեկտեմբերի, 2021

Հայ դաշնակահար Գուր Սարգսյանը հաղթել է ԱՊՀ երկրիների Դելֆյան XV խաղերում «Դաշնամուր» անվանակարգում իր տարիքային խմբում։ 15-ամյա երաժիշտը խիստ ժյուրիին գրավել է Ֆերենց Լիստի Երկրորդ համերգային էտյուդի կատարմամբ։

«Այս տարի ընտրել է միջոցառման անցկացման հեռավար ձեւաչափը։ ՄԵնք հայտեր ենք ստացել երկրների պատվիրակություններից, որոնց կազմում եղել են արվեստի երիտասարդ գործիչներ՝ 10-25 տարեկան։ Բոլոր հայտերը տեսաֆայլերի ու լուսանկարների հետ փոխանցվել են ժյուրիի կազմին։ Կոլեգիալ ժյուրին կազմված է մշակույթի հայտնի գործիչներից, Համագործակցության երկրներից պրոֆեսնորներից»,- «Большая Азия» հեռուստաալիքին հայտնել է Արտեմի Պոնյավինը՝ Ռուսաատանի Դելֆյան  խորհրդի գործադիր կոմիտեի տնօրենը։

ԱՊՀ երկրներից մասնակիցները պայքարում էին ջութակ եւ դաշնամուր, փողային եւ ազգային գործիքներ, էստադային, ակադեմիական եւ ազգային երգեցողության, ժամանակակից ու ազգային պարեր, ինչպես նաեւ կրկեսային արվեստ անվանակարգերում։



© NEWS.am STYLE