Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Մերին արձակել է մազերն ու արտհայատիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ձեռնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Ռումբ»։
Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին վանդակավոր հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր աքսեսուարը՝ ակնոցը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Կրկին չքնաղ ես»։