Հրապարակվել է տարվա վատագույն ֆիլմերի ցանկը

16:11   17 դեկտեմբերի, 2021

The Wrap պարբերականի կայքում հրապարակվել է 2021թ․-ի վատագույն ֆիլմերի ցանկը։ Ցանկում է հայտնվել «Քաոսի քայլերը» ֆիլմը, որում նկարահանվել է Թոմ Հոլանդը, ինչպես նաեւ «Չերի» ժապավենը, որում եւս խաղացել է Սարդ-մարդու դերակատարը։

Պարբերականը ցանկում ներառել է Netflix-ի հիթերը՝ «Մի նայեք վերեւ» կատակերգությունը, որում նկարահանվել են Լեոնարդո դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մերիլ Սթրիփը, Թիմոթի Շալամեն եւ Քեյթ Բլանշեթը, ինչպես նաեւ «Կարմիր ծանուցում» մարտաֆիլմը Գալ Գադոթի, Ռայան Ռեյնոլդսի եւ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ։

Ավելի վաղ վատագույն ֆիլմերը նշել է նաեւ Entertainment Weekly պարբերականը։ Վատագույններից էր ճանաչվել երգչուհի Sia-ի «Մյուզիքը»։ Ցանկանում էին հայտնվել նաեւ «Մարդկային ցասում», «Հիշողություններ», «Թանկագին Էվան Հանսեն», «Չերի» եւ «Քաոսի քայլերը»։

Լուսնակարը՝ կադր «Մի նայեք վերեւ» ֆիլմից



© NEWS.am STYLE