IMDb-ն նշել է 2022-ի ամենասպասված սերիալների անունները

20:32   17 դեկտեմբերի, 2021

Կինեմատոգրաֆիայի մասին ամանախոշոր տվյալների բազա ունեցող կայքը՝ IMDb-ն, ներկայացրել է եկող տարվա ամենասպասված սերիալների ցանկը՝ վերլուծելով նախագծերի էջերի դիտումները։

Ցանկը գլխավորում է «Վիշապի տունը»։ HBO-ի ֆանտաստիիկ շոուն կդառնա սթրիմինգային հարթակի նախորդ հիթի՝ «Գահերի խաղի» (ցուցադրությունն ավատրվել է 2019թ․-ին) դրամայի պրքիվելը։

Երկրորդ տեղում Amazon-ի «Մատանիների տիրակալը» նախագիծն է։ Եռյակը եզրափակում է «Փեմ եւ Թոմի» սերիալը, որի սյուժեն զարգանում է Պամելա Անդերսոնի եւ նրա նախկին սիրելիի՝ Թոմի Լիի՝ գողացված ինտիմ հոլովակի շուրջ։

Ավելի վաղ IMDb-ն հրապարակել էր տարվա ամենահանրաճանաչ ֆիլմերի եւ սերիալների ցանկը։

Լուսանկարը՝ «Վիշապի տունը» նախագծից



© NEWS.am STYLE