17:39 17 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում պատկերված են Աննայի ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանանը եւ նրանց դուստրը՝ Կարինան։ «Աղջիկս մեծացավ»,- ամանորյա թեմատիկայով ֆոտոշարքի մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրանց։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ էր կրում, հետաքրքիր բացվածքով, երկար բաճկոն, որոնք էլ համադրել էր նույն երանգի բարձրակրունկների ու երկնագույն փոքրիկ պայուսակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Անթերի»։