Կոնստանտին Էրնստը հայտնել է, թե ինչ է սպասվում «Ձայնը» նախագծում Ալեքսանդր Գրադսկու թիմին

19:19   17 դեկտեմբերի, 2021

Ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը հայտարարել է, որ Ալեքսանդր Գրադսկու փոխարեն նոր մարզիչ չի լինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ենթադրվում էր, որ լեգենդար երաժիշտի տեղը կարող է զբաղեցնել նրա որդին՝ Դանիիլը, որը ժամանակ առ ժամանակ հորն օգնում էր նախագծի վրա աշխատանքներում։ Մամուլում նաեւ լուրեր էին տարածվել, որ կոմպոզիտորի տեղը կա՛մ ազատ կմնա, կա՛մ նրան կփոխարինի նրա հոլոգրաման։ Երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը եւս խոսել էր ստեղծված իրավիճակի մասին։

«Մենք երբեք ոչ մի թեկնածություն չենք դիտարկել Գրադսկուն փոխարինելու համար։ Դա սուտ է»,- եզրափակել է Էրնստը։ Հանդիսատեսը կորոշի, թե Գրադսկու թիմի անդամներից ով կանցնի նախագծի հաջոդ փուլեր։

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Գրադսկին մահացել է նոյեմբերի 28-ին 73 տարեկանում։ 2012-2015թթ․ Գրադսկին «Ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ է եղել։ 2017թ․-ին կոմպոզիտորը նախագծի վեցերորդ եթերաշրջանում կրկին մարզիչ է դարձել։



© NEWS.am STYLE