Նոր ճամփորդական շոուում ուկրաինացի բլոգերները պատմել են հայկական եւ լիբանանյան խոհանոցների սերտ կապի մասին (վիդեո)

22:12   17 դեկտեմբերի, 2021

Ուկրաինացի հայտնի լրագրող Միխայիլ Կացուրին եւ թրեվել-բլոգեր Անտոն Պտուշկինը համատեղ ֆուդ-թրեվել շոու են թողարկել։ Առաջին թողարկումն արդեն Կացուրինի ալիքում է, եւ այն նվիրված է Լիբանանի ուտեստներին։

Տեղի գաստրոնոմիկ մշակույթը ցույց տալու համար բլոգերները փորձել են ավելին իմանալ այն երկրի խոհարարական ավանդույթների մասին, որտեղ միահյուսվել են հայերի, ֆրանսիացիների, օսմանների եւ փյունիկացիների խոհանոցները: Բլոգերները ցույց են տվել Լիբանանի լավագույն սթրիթֆուդներից մեկը՝ Ichkhanian Bakery-ի հայկական լահմաջոն։ Կացուրին պատմել է, թե ինչու են Բեյրութում այդքան շատ հայեր եւ ինչպես են երկու ժողովուրդների խոհանոցները սերտորեն միահյուսվել։

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմաններն իրենց հողերից վտարել են շատ հայերի, սարսափելի ցեղասպանություն է եղել։ Եվ շատերը (հայերը-խմբ.) գաղթել են Լիբանան։ Այսօր երկրում բնակչության մեկ երրորդը հայեր են։ Նրանք այստեղ պատրաստում են եւ հայկական, եւ լիբանանյան ուտեստներ, որոնք այնքան միահյուսվել են, որ արդեն դժվար է տարբերել»,- պատմել է Կացուրինը՝ վայելելով հայ-լիբանանյան ուտեստը ։

Ողջ ճամփորդությունը չի տեղավորվել մեկ հաղորդման շրջանակներում, ուստի հունվարին կթողարկվի երկրորդ մասը: Առաջին մասում հաջողվել է պարզել, թե ումն են, այնուամենայնիվ, հումուսը եւ թաբուլեն, բացի այդ, տղաները ծանոթացել են շեֆ խոհարարի հետ, որին փրկել է Ռասել Քրոուն, կերել են փոքրիկ խրթխրթան թզե թռչուններ, ոչխարի գլուխ եւ այլն:

Աղբյուրը՝ НВ Life



© NEWS.am STYLE