Հայտնի են Թրեւիս Սքոթի համերգի ժամանակ զոհված երկրպագուների մահվան պատճառները

23:11   17 դեկտեմբերի, 2021

Հայտնի են դարձել Astroworld փառատոնում ռեփեր Թրեւիս Սքոթի ելույթի ժամանակ 9 մարդու մահվան պատճառների մասին: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Մասնագետների խոսքով՝ նրանք բոլորը մահացել են կոմպրեսիոն ասֆիքսիայից՝ շնչահեղձություն կրծքավանդակի եւ որովայնի սեղմումից: Մահացածները եղել են 9-ից 27 տարեկան։

Հրմշտոցը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Հյուսթոն քաղաքի Astroworld փառատոնում։ Ռեփեր Թրեւիս Սքոթի ելույթին եկած հանդիսատեսները փորձել են ավելի մոտենալ բեմին, ինչի հետեւանքով խուճապ է սկսվել։ Քաոսը տեւել է կես ժամ։ Այդ ընթացքում տուժել է ավելի քան 300 մարդ։ Սկզբնապես հաղորդվում էր, որ ռեփերի 8 երկրպագուներ մահացել են ստացած վնասվածքներից։ Սեպտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում մահացել է 22-ամյա Բհարտի Շահանին: Չորս օր անց մահացել է իննամյա Էրզա Բլաունտը։



© NEWS.am STYLE