«Միշտ հմայիչ եւ ոճային»․ Արմինկայի նոր լուսանկարը

10:48   18 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

267502899_234104295469456_1497288853166770762_n(1).jpg (184 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, կրում է վարդագույն երանգի, ծնկից ներքեւ զգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Արմինկայի մազերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Միշտ հմայիչ եւ ոճային»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Արմինկան դասական հագուստ էր կրում՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Մի խնդրանք ունեմ ձեզ: Մեկնաբանություններում գրեք, թե ինչպիսին եք տեսնում (ճանաչում) ինձ: Շատերի համար ես ինքնահավան եմ։  Իսկ ձեզ համար՝ ինքնա․․․? Միայն անկեղծ»,- հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել երգչուհին։



© NEWS.am STYLE