«Ձայնը» նախագծում կողմնորոշվել են Գրադսկուն փոխարինելու հարցում

14:04   18 դեկտեմբերի, 2021

«Ձայնը» նախագծում Ալեքսանդր Գրադսկու թիմի ճակատագիրը կորոշեն հեռուստադիտողները։  Ի հիշատակ երաժշտի աթոռը որոշել են չհեռացնել: Այս մասին ռուսական «Առաջին ալիքի» եթերում հայտնել է հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը։

«Այսօր մենք կրկին ուղիղ եթերում ենք, բայց մեզ համար անսովոր մթնոլորտում։ Մեր պատմության մեջ առաջին անգամ մեկ աթոռը դատարկ կմնա։ Դա Ալեքսանդր Գրադսկու աթոռն է։ Քանի որ Ալեքսանդր Գրադսկու թիմը կշարունակի մասնակցել նախագծին առանց իր մարզիչի աջակցության։ Որոշումը, թե ով է իր եռյակից արժանի շարունակելու պայքարը, կկայացնեք Դուք», - ասել է հաղորդավարը։

Ալեքսանդր Գրադսկու դուստրը՝ Մարիան, հաղորդման եթերում հայտարարել է, որ ինքն ու եղբայրը կօգնեն հոր թիմի մասնակիցներին նախապատրաստական հարցերում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզիչի աթոռը, որը զբաղեցնում էր մահացած կատարող եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին, «Ձայնը» շոուին ոչ ոք չի զբաղեցնի: Այս մասին հայտնել էր ռուսական «Առաջին ալիքի» ղեկավար Կոնստանտին Էռնստը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE