«Ասում են՝ կանայք պճնվում են հանուն կանանց․ նրանց ոգեշնչում է մրցակցության ոգին»․ Նաիրա Մովսիսյան

14:41   18 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ՝ հմայիչ կերպարում։

267875578_330299411981459_1687475870663806138_n(1).jpg (246 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է հետաքրքիր նախշերով, շագանակագույն երկարափեշ զգեստ, որը համադրել է բաց երանգի երկարաճիտների հետ։ Նաիրայի կերպարն ամբողջական է դարձնում բերետը։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է մեղմ շպար։

«Ասում են, որ կանայք պճնվում են հանուն կանանց, եւ որ նրանց ոգեշնչում է մրցակցության ոգին։ Դա ճիշտ է, սակայն մյուս կողմից էլ եթե աշխարհում այլեւս ոչ մի տղամարդ չմնար, նրանք առհասարակ կդադարեին հագնվել։

Նորաձեւությունը, որը տարածում է ստացել հասարակության լայն զանգվածներում, արդեն նորաձեւություն չէ», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Naira Movsisyam.JPG (127 KB)

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նաիրան նախապատվություն էր տվել վառ շպարին։ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ։ Երբեք մի ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, որի հետ հնարավոր է ապրել: Ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, առանց որի հնարավոր չէ ապրել: Սիրեք եւ հարգեք կնոջը. փնտրեք նրա մեջ ոչ միայն մխիթարություն, այլ զորություն, ոգեշնչում, ձեր բարոյական ու հոգեկան ընդունակությունների սատարում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE