«Սիրելի եղանակ»․ Մերի Երեմյան (ֆոտո)

13:44   18 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է երեւանյան Street style-ը։

269611535_314141867382310_1944659730341211597_n(1).jpg (290 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել սրճարանում։ Նա կրում է բաց երանգի բլուզ, ջինսե տաբատ, որոնք համադրել է շագանակագույն տաք բաճկոնի եւ նույն երանգի երկարաճիտների հետ։ Մերին արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «Սիրելի եղանակ» արտահայտությունը։

Mery Yeremyan.JPG (325 KB)

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում, որը համադրել էր կապույտ վերարկուհի հետ։ Մերին սպիտակ երկարաճիտներ էր ընտրել։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացնում էր ոճային պայուսակը։



© NEWS.am STYLE