15:42 18 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադերերն արվել են լողափում։ Դերասանուհին նախընտրել է վարդագույն երանգի, մեջքի հատվածում համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ, ինչը համադրել է նույն գույնի վերնազգեստի հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Ստեղծեք Ձեր սեփական հեքիաթը», - հրապարակմանը կից գրել է Իննան։
Նշենք, որ օրերս հրապարակված կադերերում դերասանուհին սպիտակ հագուստ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։ Սոցիալական ցանցում արված մշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Դոուբայում։ Հետեւորդները գնահատել էին կադրերն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն․ «Ռումբ»։
Լուսանկարները՝ tyom_akop/theeiconn