«Երանի 2022-ը լինի խաղաղության եւ հաջողությունների տարի»․ Զարուհի Բաբայան (ֆոտո)

17:51   18 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

268234896_445183443714197_5493362179360798953_n.jpg (111 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին կրում է սեւ բլուզ, նույն երանգի կաշվե տաբատ, որոնք համադրել է բաց երանգի, ոճային երկարաճիտների հետ։ Զարուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նվազագույն շպար։ «Երանի 2022-ը լինի խաղաղության եւ հաջողությունների տարի», - գրել է նա։

Zaruhi Babayan.JPG (194 KB)

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր գոտով։ Զարուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Շքեղ», «տիկնիկ»։



© NEWS.am STYLE