Հայտնվել է երրորդ կինը, որը Քրիս Նոտին մեղադրել է բռնության մեջ

20:03   18 դեկտեմբերի, 2021

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ Քրիս Նոտի շուրջ ստեղծված սկանդալը շարունակում է թափ հըավաքել։ Եվս մեկ ենթադրյալ զոհ հանդես է եկել 67-ամյա դերասանի դեմ:

Ավա անվամբ ներկայացված կինը Daily Beast պարբերականին հայտնել է, որ դերասանը փորձել է բռնաբարել իրեն 2010 թվականին, երբ ինքն աշխատում էր Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։

Կնոջ խոսքով՝ Նոտը հաճախ է եղել այդ ռեստորանում, եւ գրեթե միշտ նա նրան տեսել է ալկոհոլի ազդեցության տակ: Մի անգամ դերասանը պահանջել է, որ Ավան երգ կատարի նրա հետ։

Ելույթից հետո Ավան եւ Քրիսը որոշ ժամանակ զրուցել են սեղանի շուրջ, որի ընթացքում դերասանն իրեն անվայելուչ է պահել՝ փորձելով աղջկան նստեցնել գոգին։

Աշխատանքի ավարտից հետո Ավան մեկնել է մենեջերի գրասենյակ՝ հերթափոխի գումարը ստանալու համար։ Երբ նա վերցրել է ծրարը, ներսում լույսերը մարել են եւ հայտնվել է դերասանը։ Ինչպես պնդում է կինը, տղամարդը սկսել է համբուրել իրեն, դիպչել եւ փորձել է բռնաբարել՝ չարձագանքելով մերժումներին: Միայն այն բանից հետո, երբ Ավան խոստացել է Քրիսի հետ սիրով զբաղվել այլ վայրում, նրան հաջողվել է փախչել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Hollywood Reporter պարբերականը հրապարակել էր երկու կանանց պատմություններ, որոնք Քրիս Նոտին մեղադրել էին բռնաբարության մեջ։ Դերասանը հերքել է բոլոր մեղադրանքները։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE