«Մանկական Եվրատեսիլ 2021». Հայաստանի պատվիրակ Մալենան հիանալի ելույթ ունեցավ (վիդեո)

19:51   19 դեկտեմբերի, 2021

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ ունեցավ 9-րդը։

Մալենան հիանալի կատարեց «Քամի-քամի» երգը, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։

Հաղթանակ ենք մաղթում մեր երկրի՝ Հայաստանի պատվիրակ Մալենային։

«Դա հիասաքանչ է, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ երկրորդ հնարավորությունը ներկայացնելու իմ երկիրը։ Ես դրան սպասել եմ յոթ տարի․․․ դա իմ երազանքն է եղել»,- Մալենայի խոսքերը մեջբերել էր «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, որում հրապարակվել են նաեւ լուսանկարներ Փարիզում Մալենայի ունեցած առաջին փորձից։



© NEWS.am STYLE