«Մանկական Եվրատեսիլի» Ռուսաստանի մասնակիցը ձայնի հետ կապված խնդիրներ ունի

12:04   19 դեկտեմբերի, 2021

«Մանկական Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեում պատմել են, որ Ռուսաստանը ներկայացնող Տանյա Մեժենցեւայի մոտ ձայնալարերի հետ կապված խնդիրներ կան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ երիտասարդ կատարողը մրսել է ինքնաթիռում։ Ներկայումս 12-ամյա երգչուհին գտնվում է լավագույն ֆոնիատրների եւ օտոլարինգոլոգների հսկողության տակ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության չխոսել, ինչպես նաեւ օրվա ընթացքում չլարել ձայնալարերը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, արտիստուհին ելույթ կունենա մրցույթի եզրափակիչում՝ չնայած ծագած խնդիրներին:

Լուսանկարը՝ Մաքսիմ Բլինով/РИА «Новости»



© NEWS.am STYLE