«Սուրբ Ծնունդն առանձին կանցկացնեն»․ Քրիս Նոտի կինն արձագանքել է դերասանին ուղղված սեռական բռնության մեղադրանքներին

13:16   19 դեկտեմբերի, 2021

The US Sun պարբերականի աղբյուրը հայտնում է, որ Քրիս Նոտի կինը՝ Թարա Ուիլսոնը, ցանկանում է Սուրբ Ծնունդն անցկացնել առանց դերասանի՝ բռնության հետ կապված սկանդալից հետո:

51525733-10290759-image-a-52_1639015781695.jpg (106 KB)

«Մենք պարզել ենք, որ նրա կինը չգիտեր», - ասել է աղբյուը: «Համենայնդեպս, Քրիսը մեղավոր է։ Նրա կինը Լոս Անջելեսում է եւ շատ հիասթափված է... նրա մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Նրանք ծրագրում էին Սուրբ Ծնունդը միասին անցկացնել, բայց հիմա դա հայտնի չէ»։ Նշենք, որ զույգը երկու որդի ունի՝ Օրիոն (13 տարեկան) եւ Քիթսը (18 ամսական):

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ երեք կանայք Քրիս Նոտին մեղադրում են բռնաբարությունների մեջ։ Դերասանն արդեն մեկնաբանել է հայտարարությունները՝ վստահեցնելով, որ բոլոր պատմությունները սուտ են։

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE