«Քնքուշ»․ Թամարա Գեւորգյանի ձմեռային կերպարը

13:38   19 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով ձմեռային քնքուշ կերպարը։

ht_5JIjZLgs.jpg (208 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ է կրում, ուսերին գցել է բաց երանգի շարֆ։ Նա նվազագույն շպարով է, ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։

Tamara Gevorgyan-1.JPG (128 KB)

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր մայրիկի հետ։ Կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Մամ»,- հրապարակումը կարճ մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր էին գրել․ «Շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE