Ռեփեր Drakeo-ի վրա դանակով հարձակման պատճառով չեղարկվել են 50 Cent-ի եւ Snoop Dog-ի ելույթները

15:07   19 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Drakeo-ն դանակի հարված է ստացել Լոս Անջելեսում Once Upon A Time In LA երաժշտական փառատոնում, ինչի պատճառով միջոցառման ժամանակ այլ հայտնի հիփ-հոփ կատարողների ելույթները չեղյալ են հայտարարվել: Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Անհայտ անձինք Dracko-ին վիրավորել են ետնաբեմում, երաժիշտին կրիտիկական վիճակում տեղափոխել են տեղի հիվանդանոց: Լոս Անջելեսի ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակվողների ինքնությունը։

Համերգը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Exposition Park մարզադաշտում, որտեղ պետք է ելույթ ունենային ամերիկացի հայտնի ռեփերներ Snoop Dogg-ը, Ice Cube-ը, The Game-ը, 50 Cent-ը եւ YG-ն: Նրանց ելույթները չեղյալ են համարել։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE