Բռնաբարությունների մեղադրանքներից հետո դերասանական գործակալությունը խզել է «Սեքսը մեծ քաղաքում»-ի աստղի հետ կնքած պայմանագիրը

16:16   19 դեկտեմբերի, 2021

A3 Artists գործակալությունը խզել է պայմանագիրը Քրիս Նոտի հետ, գրում է The Hollywood Reporter-ը։

A3 Artists-ը հրաժարվել է համագործակցել Նոտի հետ այն բանից հետո, երբ The Hollywood Reporter հրատարակությունը հաղորդել էր, որ երկու կանայք դերասանին մեղադրել են սեռական բռնության մեջ: Արտիստը հերքել է այդ մեղադրանքները։

Ավելի ուշ եւս մի կին մեղադրել է «Սեքսը մեծ քաղաքում» աստղին բռնաբարության մեջ։



© NEWS.am STYLE