«Անհարմար իրավիճակ». Քանյե Ուեսթն ու Փիթ Դեւիդսոնը ներկա կլինեն Քիմ Քարդաշյանի կազմակերպած սուրբծննդյան երեկույթին

17:11   19 դեկտեմբերի, 2021

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը մտադիր է տոնական արձակուրդներն անցկացնել Փիթ Դեւիդսոնի հետ։ Աստղն արդեն երգիծաբանին հրավիրել է ամենամյա սուրբծննդյան երեկույթին։ Այս մասին հայտնում է People Talk-ը։

«Ամբողջ ընտանիքը Փիթի երկրպագուն է, նրանք ցանկանում են արձակուրդներն անցկացնել նրա հետ», - հայտնել է E!News-ի աղբյուրը։ «Քիմն ու Դեւիդսոնը շատ ծրագրեր ունեն ապագայի համար։ Քարդաշյանը նույնիսկ մտածում էր Ամանորին Մայամի մեկնելու մասին», - ընդգծել է աղբյուրը։

Սակայն զույգին կարող է խանգարել Քանյե Ուեսթը, որը նույնպես հրավիրվել է Քարդաշյան ընտանիքի Սուրբ ծննդյան երեկույթին։ «Հավանականություն կա, որ նրանք երկուսն էլ կլինեն այնտեղ», - եզրափակել է E!News-ի ինսայդերը:



© NEWS.am STYLE