Նինա Սարկիսյանցի հարսանեկան զգեստների ցուցադրությունը Ռուսաստանում եւ միջոցառման հայտնի հյուրերը (ֆոտո)

12:08   20 դեկտեմբերի, 2021

Նինա Սարկիսյանցը, որը հայտնի է իր շքեղ հարսանեկան զգեստներով, օրերս ցուցադրություն է ունեցել Վորոնեժում, որին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ այլազգի մոդելներ եւ հայտնի հյուրեր: Դիզայները ցուցադրության ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել նորաձեւության շոուի մանրամասների մասին:

IMG_5426.JPG (127 KB)

«Սա մեր հոբելյանական շոուն էր՝ նվիրված «Նինա Սարկիսյանց» բրենդի 10-ամյակին. մենք ուզում էինք գեղեցիկ շոու պատրաստել, որը կարտացոլեր այս տարիների մեր աշխատանքի արդյունքը»,-նշեց դիզայները:
Բրենդի ցուցադրությանը ներկայացված է եղել 20 հանդերձանք, որոնց վրա, Նինայի խոսքով, աշխատել են շուրջ մեկ տարի: Բոլոր զգեստները ձեռագործ են:

Ցուցադրությանը մասնակցել են նաեւ Հայաստանից հրավիրված մոդելներ.

IMG_5419.JPG (73 KB)

«Դահլիճում ներկա էր մոտ 600 հյուր, նրանց թվում շատ հայտնի մարդիկ կային: Ետնաբեմում աշխատում էր շուրջ 100 մարդ։ Շոուն բացեց «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը, իսկ «Միսս Երկրագունդ Հայաստան 2015», «Միսս Բիկինի Տիեզերք 2015», «Միսս Երկիր 2017»-ի հատուկ մրցանակակիր Լիլիթ Մարտիրոսյանը կատարեց փակումը։ Մոդելների շարքում է եղել նաեւ  Հելեն Սիմոնյանը՝ Ջեք Թեքեյանի մոդելային գործակալությունից»,-ասաց Նինան:  

IMG_5494.JPG (95 KB)

Որպես հատուկ հյուր՝ միջոցառմանը ներկա են եղել «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը, վարսահարդար Ջեք Թեքեյանը կնոջ հետ, ArmMod Fashion-ի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը, հայտնի բլոգեր Ալվինա Ամիրյանը (Alvuwki) եւ դիմահարդար Մարիաննա Ղարիբյանը:

IMG_5228.JPG (49 KB)

«Սա մեր առաջին մեծ շոուն չէ. մենք ամեն տարի խոշոր միջոցառումներ ենք անցկացնում աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում այս աշնանը ցուցադրություն ենք ունեցել, հաջորդ տարի եւս նախատեսում ենք մեծ միջոցառում ունենալ: Մեզ համար Հայաստանն առանձնահատուկ երկիր է, մեր հայրենիքն ու մեր տունը, հետեւաբար՝ նախագծեր անելիս առաջին հերթին դրանք ծրագրում ենք Հայաստանում»,-հավելեց դիզայները:

IMG_5138.JPG (94 KB)

IMG_5187.JPG (67 KB)

IMG_5250.JPG (121 KB)

IMG_5435.JPG (109 KB)

IMG_5139.JPG (102 KB)

IMG_5239.JPG (60 KB)

IMG_5416.JPG (68 KB)

IMG_5472.JPG (65 KB)

IMG_5158.JPG (63 KB)

IMG_5232.JPG (35 KB)

IMG_5240.JPG (64 KB)

IMG_5180.JPG (40 KB)

IMG_5235.JPG (44 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE