«Այլեւս չեմ կարող լռել». դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրել են բռնաբարության մեջ

12:31   20 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Շարլոտա Առնոլդը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրել է բռնաբարության համար, հայտնում է «360» հեռուստաալիքը։

«Ես Դերպարդիեի զոհն եմ։ Ես այլեւս չեմ կարող լռել»,- սոցիալական ցանցում գրել է «Ֆրենկի Դրեյքի հետաքննությունը» սերալի աստղը։ Նա նշել է, որ «ռուս մեծն դերասանի» զոհն է դարձել երք տարի առաջ՝ 2018թ․-ի օգոստոսին։ «Լռությունը կենդանի-կենդանի կթաղի ինձ»,- խոստովանել է նա։

25-ամյա դերասանուհին գրել է, որ դրանից ոչինչ չի ստանում, «բացի իր ամբողջականության վերականգնման հույսը»։  

Դերասանը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։ Դեպարդիեի փաստաբանը կպայքարի նրա ազնիվ անունը վերականգնելու համար։



© NEWS.am STYLE